-
Կայացավ A խմբի Լեհաստան-Ռուսաստան խաղը: Առաջին խաղակեսի երեսունյոթերորդ րոպեին ռուսներից Ալան Ձագոևը գլխի հարվածով բացեց հաշիվը` դառնալով այս առաջնությունում արդեն երեք գոլի հեղինակ:
-
Հունաստան-Չեխիա հանդիպումով այսօր տրվեց ֆուտբոլի Եվրոպայի ընթացիկ առաջնության խմբային երկրորդ խաղերի մեկնարկը: Ռուսներից ունեցած ջախջախիչ պարտությունն այլընտրանք չէր թողել չեխերին, և նրանք դատապարտված էին մրցակցի դարպասի մոտ փնտրել իրենց հաջողության բանալին:
-
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը «Եվրո-2013»-ի ընտրական փուլի շրջանակներում այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել էր Անդորրայի իր տարեկիցներին:
-
Այսօր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարական կազմակերպությունը «Էրեբունի» թանգարանի հարակից հրապարակում անցկացրեց «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների ցուցադրություն-փառատոնը:
-
Մոսկվայում աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հանդիպեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիան քառասուներորդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Մեր գրոսմայստերն առայժմ ցույց է տալիս հիսուն տոկոսանոց արդյունք: Վաղը նրա մրցակիցն է լինելու Ալեքսանդր Մորոզևիչը:
-
Առաջարկում ենք կարդալ Գուրգեն Եղիազարյանի «Շունը» պատմվածքը:
-
Մեկամսյա մարտերից հետո Եմենի բանակն ամբողջովին իր վերահսկողության տակ է առել Զինջիբար քաղաքը: «Ալ-Քաիդայի» գրոհայինների և Եմենի կառավարական ուժերի միջև զինված հակամարտությունը երկրի հարավային հատվածում սկսվել էր դեռևս 2011-ի գարնանը, երբ մի քանի հարյուր ծայրահեղականներ գրավեցին Աբյան շրջանի մի շարք քաղաքներ, այդ թվում` Զինջիբարը:
-
Առաջիկա օրերին կսկսվեն Սևան քաղաքի կիսակառույց եկեղեցու շինարարական աշխատանքները, որոնք, ֆրանսահայ բարերարներ Սարգիս Պետոյանի և Ալեն Մանուկյանի մեկենասությամբ, սկսվել էին դեռևս 2006 թվականին:
-
Հունիսի 12-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր է ընտրվել բուհի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը: Այսօր ավելի վաղ մյուս թեկնածուն` Վաղարշակ Մադոյանը, ինքնաբացարկ էր հայտարարել:
-
«Մայրաքաղաքի բակերի բարեկարգումն անընդհատ աշխատանք է և պետք է խիստ հետևողականությամբ իրականացվի բոլոր վարչական շրջաններում»,- հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ`